00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես, ուրվականների գյուղ լիներ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:14
8 ր
Գենադի Օնիշչենկո
Covid–ը դարձել է սովորական վարակ, նոր մանրէահիմքը դժվար թե հիվանդացության աճ առաջացնի. Գենադի Օնիշչենկո
17:23
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան

Բաժանորդագրվել
Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 16։00–ին հանրահավաք է նախատեսված։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները երթով հասան Երևան։
Մայրաքաղաքի մուտքի մոտ հավաքվածները մոտեցան ու ողջունեցին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, որը գլխավորում է երթը։ Ակցիայի մասնակիցներին դիմավորեցին աղուհացով։
Լրագրողները հարցրին` ինչո՞ւ այսօր լինել Հանրապետության հրապարակում։
«Մենք պատասխան ունենք ստանալիք, էս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել»,– արձագանքեց Բագրատ սրբազանը։
Երևանի մուտքի մոտ երթին միացավ նաև Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու համար ԱՄՆ–ում 40 տարի բանտում անցկացրած Համբիկ Սասունյանը։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանի ներկա իրավիճակը փոխելու համար պետք է ազգովի միանանք, քանի որ այն, ինչ տեսանք նախորդ 6 տարիներին, վկայում է, որ ազգովի սխալ ճանապարհի վրա էինք։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0