00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձում է չեզոքացնել եկեղեցու դերը. աստվածաբանները՝ Փաշինյանի «ազգային արժեքների» մասին

© SputnikԳարեգին Երկրորդն ու Նիկոլ Փաշինյանը
Գարեգին Երկրորդն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Գարեգին Երկրորդն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածությունն աճում է։ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկն անհանգստություն է առաջացրել աստվածաբանների շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որում նա ներկայացրել է «ՀՀ ժողովրդի ազգային արժեքների» վերաբերյալ իր պատկերացումները, բուռն քննարկումների թեմա է դարձել: Հասարակության շրջանում հատկապես սուր արձագանք է գտել գրառման այն հատվածը, որտեղ Փաշինյանը, մեկնաբանելով արժեքների ցանկը, Հայ առաքելական եկեղեցին հավասարեցրել է կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներին։
Ի դեպ, վարչապետի այդ մեկնաբանությունը խախտում է ՀՀ Սահմանադրության դրույթները, որոնցով ընդգծվում է Հայ առաքելական եկեղեցու ուրույն դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում և մշակութային զարգացման գործում: Աստվածաբանները պատահական չեն համարում վարչապետի այս քայլը. նրանք պոտենցիալ սպառնալիքներ են տեսնում։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի աստվածաբանության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց Փաշինյանի կողմից կիրառված «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթի վրա: Սա, նրա կարծիքով, կարող է վկայել վարչապետի կողմից նոր խոսույթ ներմուծելու փորձի մասին, որը հայ ժողովրդի արժեքները բաժանում է այսպես կոչված ավանդականների և «Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Բարսեղյանը նաև ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում քրիստոնեությունը ներկայացված է տարբեր հոսանքներով՝ ավանդականից մինչև ոչ ավանդական (աղանդավորական)։
«Եթե վարչապետը քրիստոնեությունը և աղանդը ներառում է միևնույն հասկացության մեջ, ապա այս պարագայում ազգային արժեքների հետ զուգահեռներ անցկացնելը նրա կողմից անընդունելի է։ Մենք միտում ենք տեսնում ՀՀ տարածքում ստեղծել «ժողովուրդ» հասկացողության արհեստական հայեցակարգ, որով փորձ է արվում միավորել բոլոր կրոնական ուղղություններն ու կազմակերպությունները»,– նշեց փորձագետը։
Հայ եկեղեցին, ըստ Բարսեղյանի, հայ ժողովրդի հոգևոր կարիքների բավարարման անվիճելի առաջնորդն է, և այդ դերում նա այլընտրանք չունի: Աստվածաբանը հիշեցրեց, որ հազարամյակներ ի վեր հենց Հայ առաքելական եկեղեցին է պահպանել հոգևոր առաջնորդությունը, և հենց նա է հանդիսանում հայ ազգային ինքնության հիմքը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Աստվածաբանը կարծում է, որ վարչապետն իր վերջին հրապարակումներով, իշխանության ներկայացուցիչները եկեղեցու դեմ հարձակումներով փորձում են չեզոքացնել եկեղեցու ազդեցությունը հասարակական կյանքի վրա։
«Եկեղեցու հասցեին քննադատությունների մեծ մասն անհիմն է և մտացածին։ Բացի այդ, պնդումները, թե եկեղեցին չպետք է միջամտի քաղաքականությանը, անհեթեթ են. ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ օրենքները չեն արգելում հոգևորականներին մասնակցելու քաղաքական կյանքին. հոգևոր առաջնորդները բոլորի նման քաղաքացիներ են»,– վստահեցրեց ամբիոնի վարիչը։
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանն իր հերթին նշեց` թեև իշխանություն–եկեղեցի փոխհարաբերությունները Հայաստանի պատմության ընթացքում հաճախ լարվել են, սակայն օրհասական պահերին եկեղեցին միշտ աջակցել է պետությանը և օգնել պայքարելու թշնամիների դեմ: Ըստ նրա` նույնիսկ հիմա իշխանությունները չպետք է անտեսեն եկեղեցու յուրահատուկ դերը կամ այն հավասարեցնեն այլ կրոնական կազմակերպությունների հետ:
«Սահմանադրությունը հստակ մատնանշում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ պատմական նշանակությունը, և նրա դերը պետք է հստակ սահմանվի քաղաքական և հասարակական համատեքստում։ Պատմական ժառանգության վերանայումը չի բխում Հայաստանի շահերից»,– ընդգծեց Խաչատրյանը։
Փորձագետը հիշեցրեց` համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցին հազվադեպ է անմասն մնում քաղաքական գործընթացներից. պատմության մեջ ճգնաժամային պահերին հոգևորականները մշտապես աջակցել են ժողովրդին՝ օգնելով պահպանել ազգային ինքնությունն ու միասնականությունը:
«Եկեղեցու ծառայողներին կարելի է քննադատել, ինչպես նաև դժգոհ լինել առանձին դրվագներից, բայց չի կարելի նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը։ Ես դեմ եմ եկեղեցու և այլ կրոնական ինստիտուտների միջև հավասարության նշան դնելուն. դա կհանգեցնի մեր պատմական հիշողության մի մասի կորստի։ Դա անթույլատրելի է, և եկեղեցու մասին դրույթը Սահմանադրության մեջ պետք է մնա անփոփոխ»,– եզրափակեց մասնագետը։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև առկա տարաձայնությունների մասին սկսեցին խոսել 2018 թվականից` նրա իշխանության գալուց անմիջապես հետո: Այս ընթացքում անգամ քաղաքացիական շարժում սկսվեց Գարեգին 2–րդի դեմ, որը ձախողվեց։ 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո հարաբերություններն ավելի սրվեցին, երբ եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 19–ից հետո, երբ Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց սկսվեց, բողոքի ալիք բարձրացավ հանրապետության տարբեր հատվածներում։ Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով հասել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Այսօր հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Մայիսի 7–ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական շարժում է ղեկավարում, որի վերջնական շահառուն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
Լրահոս
0