00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես, ուրվականների գյուղ լիներ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:14
8 ր
Գենադի Օնիշչենկո
Covid–ը դարձել է սովորական վարակ, նոր մանրէահիմքը դժվար թե հիվանդացության աճ առաջացնի. Գենադի Օնիշչենկո
17:23
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմում եմ դասադուլ, գործադուլ անելու հորդորով. Բագրատ սրբազան

© Sputnik / Asatur YesayantsԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանն ընդգծեց, որ մեծ ճնշում պետք է լինի, որպեսզի իշխանությունները հասկանան, որ առանց ժողովրդի ցանկության իրենք ոչինչ չեն կարող անել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթացը սկսել։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Դիտարկմանը, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ձայները բավարար չեն իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, սրբազանը նշեց, որ այդ ուղղությամբ ևս համապատասխան քայլեր կձեռնարկվեն, կհանդիպեն և կխորհրդակցեն նաև ՔՊ–ական պատգամավորների հետ։
«Խորհրդարանական 2 խմբակցությունների հետ քննարկեցինք, իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու և իմպիչմենտի գործընթացը սկսել, բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից` ժամը 10–ից, խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անցկացնելու։Դիմում եմ ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար գերագույն արժեքը փողը չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, դիմում եմ դասադուլ, գործադուլ անելու հորդորով»,–ասաց սրբազանը։
Նա հորդորեց մարզերի բնակիչներին վերադառնալ տուն և իրենց մարզերում էլ վաղվանից ակցիաներ անցկացնել։
Բագրատ սրբազանն ընդգծեց, որ մեծ ճնշում պետք է լինի, որպեսզի իշխանությունները հասկանան, որ առանց ժողովրդի ցանկության իրենք ոչինչ չեն կարող անել։
«Ովքեր ուզում են գնալ տուն, հանգստանալ, կարող են գնալ` պայմանով, որ վաղն առավոտյան ժամը 10–ին այստեղ են լինելու»,–ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Լրահոս
0