00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ․Բագրատ Սրբազան

Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ․Բագրատ Սրբազան
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է իր մասնակցությամբ տեսանյութերի տարածմանը և ընդդիմախոսների քննադատությանը:
Ավելի վաղ համացանցում սկսեցին տարածվել տեսագրություններ, լուսանկարներ ու հատվածներ Բագրատ Գալստանյանի ելույթներից, որոնցում նա համակրանք էր հայտնում Հայաստանի նախորդ ղեկավարության նկատմամբ և հայտարարում, որ նրանք «մի քանի գլուխ բարձր էին ներկաներից»:
Արքեպիսկոպոսին նաև անուղղակիորեն մեղադրում էին մորմոնական շարժման հետ կապերի մեջ։
Այսօրվա երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում սրբազանը նշել է, որ իր տրամադրության տակ կան նաև այդ հրապարակումների հետևում կանգնած մարդկանց լուսանկարներ ու տեսանյութեր, այդ թվում՝ կառավարության ղեկավարի և մյուսների հետ լուսանկարներ:
«Ամաչում եմ հրապարակել այդ լուսանկարները, խոսակցությունները, ես այդ մակարդակին չեմ իջնի», - ասել է Գալստանյանը:
Արքեպիսկոպոսը նաև քննադատեց «Տավուշը հանուն հայրենիքի» երթը դրոնով նկարահանողներին, որոնք անում են դա, որ ծիծաղեն ակցիայի սակավաթիվ լինելու և այն մարդկանց վրա, որոնք, չնայած վատ եղանակին, շարունակում են գնալ դեպի իրենց նպատակը:
Ըստ հոգևորականի՝ երթը կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղղված է ճշմարտության բացահայտմանը:
«Մենք խստորեն հետևում ենք ժամանակացույցին։ Ոչ ոք չի կարող մեզ մոլորեցնել։ Այն ամենը, ինչ պետք է հայտարարվի, կհայտարարվի նշված ժամին: Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ»,- եզրափակել է արքեպիսկոպոսը։
Լրահոս
0